Monday, August 19, 2024

Լաբորատոր նոր փորձեր

 


Կրթահամալիրում  բնագիտական առարկաների ուսուցումը հիմնաված է փորձերի իրականացման, տեսածը հասկանալու , ստացած արդյունքը մեկնաբանելու վրա.  փորձնականից անցում կատարելով տեսականին։Փորձարարական նախագծերի փաթեթը նոր փորձերով համալրելու  նպատակով կենսաբանության ընտրության խմբի սովորողների հետ համացանցից ընտրում և թարգմանում ենք նոր, հետաքրքիր փորձեր։

Ի՞նչ փուլերից է կազմված մեր նախագիծը՝

  •  թարգմանում ենք նյութը համացանցից
  • ձեռք բերում անհրաժեշտ պարագաները
  • քննարկում, հասկանում փորձի ընթացքը
  • իրականացնում փորձը՝ արձանագրելով արդյունքները
Բոլորս գիտենք, որ ֆոտոսինթեզի իրականացման համար անհրաժեշտ է լույս (արևի ճառագայթներ),փորձենք հաստատել վերջինս կատարելով այս հետաքրքիր և պարզ փորձը՝ Լույսի ազդեցությունը ֆոտոսինթեզի վրա, փորձի ընթացքին հետևեք սովորողների բլոգներում՝ Նանե Խաչատրյան, Յանա Գրիգորյան։

 

No comments:

Post a Comment