Tuesday, May 19, 2026

Երբ գույները խոսում են․ տարբեր երկրների դրոշների հոգեբանական վերլուծություն

 

Եթե տարբեր երկրների դրոշների գույները ուսումնասիրվեն ոչ միայն պատմական և խորհրդանշական, այլ նաև կենսաբանական տեսանկյունից, ապա հնարավոր կլինի ավելի լավ հասկանալ, թե ինչու են որոշ գույներ մարդու մոտ առաջացնում ուժի, խաղաղության, վստահության, վտանգի կամ հանգստության զգացողություններ։

1. Նախագծի նպատակը

Ուսումնասիրել տարբեր երկրների դրոշների գույների խորհրդանշական, հոգեբանական և կենսաբանական ազդեցությունը մարդու ընկալման, զգացմունքների և վարքի վրա։

2. Նախագծի խնդիրները

  1. Ուսումնասիրել գույների հոգեբանական նշանակությունը։
  2. Բացահայտել, թե ինչ գաղափարներ են արտահայտում տարբեր երկրների դրոշների գույները։
  3. Ուսումնասիրել, թե ինչպես է մարդու աչքը ընկալում գույները։
  4. Ներկայացնել գույների ազդեցությունը մարդու նյարդային համակարգի, տրամադրության և ֆիզիոլոգիական վիճակի վրա։
  5. Համեմատել մի քանի երկրների դրոշներ՝ ըստ գունային ընտրության։
  6. Կատարել հարցում կամ փոքրիկ փորձ՝ պարզելու, թե որ գույներն ինչ զգացողություններ են առաջացնում մարդկանց մոտ։
  7. Կատարել եզրակացություն գույների հոգեբանական և կենսաբանական ազդեցության մասին։

3․Գործնական աշխատանք

Առաջարկվող հարցեր

  1. Ո՞ր գույնն է ձեզ մոտ առաջացնում հանգստություն։
  2. Ո՞ր գույնն է կապվում ուժի և պայքարի հետ։
  3. Ո՞ր գույնն է ձեզ հիշեցնում խաղաղություն։
  4. Ո՞ր երկրի դրոշն է ձեզ համար ամենատպավորիչը։
  5. Ի՞նչ զգացողություն է առաջացնում Հայաստանի դրոշը։

Հարցման արդյունքները կարելի է ներկայացնել աղյուսակով։


4․Նախագծի ավարտին սովորողները՝

  • կիմանան տարբեր երկրների դրոշների գույների նշանակությունը,
  • կհասկանան գույների հոգեբանական ազդեցությունը,
  • կկարողանան բացատրել, թե ինչպես է մարդու աչքը ընկալում գույները,
  • կկարողանան կապել գույների ազդեցությունը մարդու նյարդային համակարգի և հույզերի հետ,
  • կզարգացնեն վերլուծական և հետազոտական հմտություններ,
  • կկարողանան ներկայացնել իրենց եզրակացությունները բանավոր կամ գրավոր ձևով։
Մասնակիցներ՝ Անահիտ Ամիրխանյանի ջոկատ, նախագծի ղեկավար՝Անուշ Ասատրյան։

No comments:

Post a Comment