Monday, May 4, 2026

Հետազոտական աշխատանքների կենսաբանության աշխատարան

 Մեթոդաբանություն, փորձի ներկայացում և գործնական կիրառում 

Ժամկետներ՝ մայիսի 15

Վայրը՝ Մայր դպրոց, Ուսումնական սարքաշինության լաբորատորիա

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի 9, 10, 11-րդ դասարանների սովորողներ, գործընկեր դպրոցներ , այլ ցանկացողներ

Նպատակը 

Մասնակիցներին ծանոթացնել վարժարանում հետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման մեթոդաբանությանը՝ տեսական ներկայացումն ուղեկցելով գործնական կիրառությամբ, փորձի փոխանակմամբ և ոլորտային աշխատարաններում անմիջական աշխատանքի հնարավորությամբ։ 


Աշխատարանի բովանդակությունը

Կենսաբանության աշխատարանի գործնական բաղադրիչը նախատեսում է մասնակիցների անմիջական ներգրավում փորձարարական և հետազոտական աշխատանքներում։ Մասնակիցները կաշխատեն փոքր խմբերով։

Գործնական բաղադրիչ

Կենսաբանության աշխատարանի գործնական հատվածում երկու սովորողներ կներկայացնեն իրենց հետազոտական աշխատանքների իրականացման փորձը՝ անդրադառնալով թեմայի ընտրության գործընթացին, հետազոտության կառուցվածքին, կիրառված մեթոդներին, տեղեկատվական և գիտական աղբյուրների օգտագործմանը, ինչպես նաև աշխատանքի ներկայացման և պաշտպանության ընթացքին։

Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու հետազոտական աշխատանքի կազմակերպման փուլերին, քննարկելու առաջացած դժվարությունները, կիրառված լուծումները և ստացած արդյունքները։ Ներկայացումներին կհաջորդի հարցուպատասխան և փորձի փոխանակում, ինչը կնպաստի հետազոտական մտածողության և նախագծային աշխատանքի հմտությունների զարգացմանը։

Գործնական հատվածի ընթացքում կներկայացվի մեր սարքաշինության լաբորատորիայում պատրաստած արյան շրջանառության մոդելը, այնուհետև հյուրերը իրենք կպատրաստեն մոդելը,որի ընթացքում ձեռք կբերեն համապատասխան հմտություններ և գիտելիքներ։

Արդյունքում սովորողները՝

  • կպատրաստեն մարդու արյան շրջանառության մոդել
  • կհամեմատեն ստացված արդյունքները և կքննարկեն հնարավոր շեղումների պատճառները,
  • կզարգացնեն վերլուծելու, եզրակացություններ անելու և հետազոտական աշխատանք ներկայացնելու կարողությունները։

Աշխատարանում կրթահամալիրի սվորող ՝ Մանե Բարսեղյանը (12-րդ դասարան ) կներկայացնի իր փորձը։Նա ամեն տարի իրականացրել է հետազոտական աշխատանքներ՝ տարբեր թեմաներով։

No comments:

Post a Comment