Thursday, October 15, 2020

10-11-րդ դասարանի սովորողների համատեղ լաբորատոր փորձ ֆիզիկական միջավյրում

Հաանդիպման օրը՝ 21․10․20թ, ժամը 11-ին
Հանդիպման մասնակիցներ 10-11-րդ դասարանի սովորողներ

Հանդիպմանը առաջարկվող փորձ՝
Spirulina platensis մանրէի կենդանի պատրաստուկի պատրաստում ճզմված կաթիլի մեթոդով:
Դիտարկվող օբյեկտի համառոտ բնութագիրը
Դոմեն Bacteria
Ֆիլում Cyanobacteria
Դաս Chroobacteria
Կարգ Oscillatoriales
Ընտանիք Phormidiaceae
Ցեղ Spirulina
Տեսակ S. platensis
Պինդ սննդամիջավայրի մակերեսին առաջացնում են կլորհարթ եզրերով և մակերեսով գաղութներ (նկար 74 Բ): Թելանման օրգանիզմներ ենբաժանվում են միայն մեկ հարթությունում երկակի կիսմամբԹելիկի լայնությունը տատանվում է 1-5 մկմ սահմաններումերկարությունը 12 մկմ է (նկար 74 Գ): Ֆոտոլիթոավտոտրոֆ ենՇնորհիվ նիտրոգենազ ֆերմենտի անաերոբ պայմաններում ունակ են դիազոտրոֆ սննդառության:

Հանդիպում են քաղցրահամ, ծովային և աղի ջրերում, որոշ տեսակներ հանդիպում են աղի լճերում և որոշ տաք աղբյուրներում, որոնց ջերմաստիճանը 50°C է: Կայուն են սուլֆիդի նկատմամբ:

Որոշ տեսակներ ունեն սննդային նշանակություն (օգտագործվում են որպես սպիտակուցի աղբյուր):
Մանրէային կուլտուրա և փորձի ընթացքի համար անհրաժեշտ պարագաներ: S. platensis մանրէի մաքուր կուլտուրա, լուսային մանրադիտակ, մանրէաբանական օղակ, ունելի, սպիրտայրոց, ճարպազերծված առարկայական ապակիներ և ծածկապակիներ, մանրէազերծված պիպետներ, մանրէազերծված ծորակային ջուր, ֆիլտրի թուղթ, մանրէազերծող լուծույթ:
Աշխատանքի ընթացքը: Առարկայական ապակու մակերեսին կաթեցնել մանրէազերծված ծորակային ջրի կաթիլ, ապա կաթիլում կախույթ ստանալու նպատակով տեղադրել հետազոտվող մանրէային բջիջների ոչ մեծ քանակություն, ծածկել ծածկապակիով ինչպես ցույց է տրված նկար 31-ում (տե՛ս գլուխ 5): Մանրադիտակը նախապատրաստել աշխատանքի և մանրադիտակել պատրաստուկը լուսային մանրադիտակմամբ չոր համակարգի 40 անգամ խոշորացնող օբյեկտիվով: Նկարել գրանցամատյանում, առարկայական ապակիները և ծածկապակիները լվանալ:

Sunday, September 27, 2020

Հետաքրքիր փորձեր կրտսեր ընկերների համար

 



Սովորող սովորեցնող նախագիծ

   Նախագծի ընթացքը

  • 8-րդ դասարանի սովորողները ընտրում են հետաքրքիր փորձեր
  • նկարագրում ընթացքը
  • նախապատրաստում անհրաժեշտ նյութերը
  Նախագծի վայրը՝ կենսաբանության լաբորատորիա 
  Նախագծի օրը՝ 01․10․20թ․

  Նախագծի արդյունքը 
  • ստանալ մանրէների թաց և չոր կուլտուրաները
  • իրականացնել ուսումնասիրություններ լուսային մանրադիտակով
  • բացատրել փոքրիկներին մանրէների կառուցվածքը և դերը բնության մեջ և մարդու կյանքում
  • արդյունքները լուսաբանել կայքում, ենթակայքերում։

Sunday, August 30, 2020

Ծանոթանում են կենսաբության ընտրության գործունեության սովորողները

Հանդիպման օրը՝ 7․09․20թ․, ժամը՝ 12-ին։
Հանդիպման մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ։

Հանդիպման նպատակը

  • սովորողները կծանոթանան միմյանվ հետ
  • կներկայացնեն՝ ինչով է պայմանավորված իրենց ընտրության 
  • կամփոփենք ունեցած գիտելիքները
  • կպատասխանեն իմ և միմյանց հարցերին
Հանդիպման ընթացքը և արդյունքը կլուսաբանվեն բլոգներում և ենթակայքում։

Ինչ գիտեմ իմ օրգանիզմի մասին

Հանդիպման օրը 08․09․20թ․ ժամը 12-ին
Համդիպման մասնակիցներ ՝9-րդ դասարանի սովորողներ

Հանդիպման նպատակն է

  • ընդհանրացնել մեր գիտելիքները, 
  • սովորողները հանդիպման ընթացքում կպատասխանեն իմ ներկայացրած հարցերին , 
  • ինչպես նաև կանեն տարբեր հարցադրումներ միմյանց
  • քննարկել նոր ուսումնական տարում յուրացվող թեմաները, ստանալ պատկերացում բջջաբանության վերաբերյալ։
Հանդիպման ընթացքը և արդյունքները կլուսաբանվեն բլոգներում և ենթակայքերում։

8-րդ դասարանի սովորողները կենսաբանության լաբորատորիայում

Հաանդիպման օրը՝ 7․09․20թ, ժամը 11-ին
Հանդիպման մասնակիցներ 8-րդ դասարանի սովորողներ

ամիլազները օսլան ու գլիկոգենը ճեղքող ֆերմենտներ են, որոնց կարելի է դասակարգել երկու` էնդո- և էկզոամիլազներ խմբի: Էնդոամիլազներից α-ամիլազը (1,4-α-D-գլյուկանգլյուկանահիդրոլազ կամ գլիկոգենազ) ճեղքում է օսլան` հիդրոլիզելով ամիլոզում և ամիլոպեկտինում առկա 1,4-α-կապերը: Օսլայի հիդրոլիզը ուղեկցվում է ցածրամոլեկուլային օլիգոշաքարների, α-դեքստրինների, մալտոզի և գլյուկոզի առաջացմամբ: Էկզոամիլազներից β-ամիլազը (1,4-α-D- գլյուկանմալտահիդրոլազ) օսլայի հիդրոլիզն իրականացնում է շըղթայի ծայրից` ճեղքելով յուրաքանչյուր երկրորդ 1,4-α-կապերը, որի արդյունքում առաջանում են մալտոզ և β-դեքստրիններ:
α-ամիլազը, ի տարբերություն β-ամիլազի, ջերմակայուն ֆերմենտ է և իր ակտիվությունը երկար ժամանակ պահպանում է 70°C ջերմաստիճանում, բայց զգայուն է թթվային pH-ի նկատմամբ և pH 3.3 արժեքում արագ կորցնում է ակտիվությունը:
Ամիլազների ակտիվ արտադրիչներ են բորբոսասնկերը (Aspergillus) և բակտերիաները 
(Bacillus):



Փորձի ընթացքի համար անհրաժեշտ նյութերը և պարագաները: Հետազոտվող մանրէային մաքուր կուլտուրա, օսլա, (NH4)2SO4, K2HPO4, MgSO47H2O, NaCl, CaCO3, ագար-ագար, թորած ջուր, չափանոթ, չափանշմամբ բաժակներ, լաբորատոր կշեռք, մագնիսական խառնիչ, Պետրիի թասեր, մանրէաբանական օղակ, սպիրտայրոց, բամբակյա անձեռոցիկ, ավտոկլավ, ջերմապահարան, մանրէազերծող լուծույթ:
Աշխատանքի ընթացքը: Պատրաստել ամիլազային ակտիվության որոշման համար համապատասխան սննդամիջավայր հետևյալ բաղադրությամբ (գ/լ). օսլա 10, (NH4)2SO2, K2HPO1, MgSO47H2O 1, NaCl 1, CaCO3, ագար-ագար 20, pH 7.4: Սննդամիջավայրը մանրէազերծել ավտոկլավացմամբ (1 ամճ պայմաններում 20 րոպե): Տաք սննդամիջավայրը լցնել մանրէազերծված Պետրիի թասերի մեջ, թողնել մինչև պնդանալը և չորացնել մակերեսը: Ուսումնասիրվող մանրէային կուլտուրաները բծերով ցանել սննդամիջավայրի մակերեսին: Աճեցնել մանրէների աճի համար օպտիմալ ջերմաստիճանային պայմաններում 1-7 օր:
Օսլայի հիդրոլիզը հայտնաբերելու համար աճած կուլտուրայով սննդամիջավայրի մակերեսը մշակել 3-5 մլ Լյուգոլի լուծույթով: Ամիլազային ակտիվության մասին վկայում է մանրէի աճի շուրջ թափանցիկ գոտիների առաջացումը, մինչդեռ Պետրիի թասի մակերեսը ամբողջությամբ ներկվում է կապույտ գույնի (նկար 115): Քանոնով չափել յուրաքանչյուր կուլտուրայի շուրջ առաջացած թափանցիկ գոտու մեծությունը: Ստացված արդյունքները, սննդամիջավայրի բաղադրությունը, պատրաստման եղանակը, մանրէազերծման պայմանակարգը և աճեցման պայմանները գրանցել

Արտակարգ սեպտեմբեր՝ 1-15 առաջարկվող նախագծեր



Սիրելի սովորողներ առաջարկում եմ հետևյալ առցանց հանդիպումներն ու  պարապմունքները։

1․8-րդ դասարան հանդիպում ֆիզիակական միջավայրում ՝ հետաքրքիր լաբորատոր փորձեր։
 Ամիլազային ակտիվության որոշումը՝ հղումը։
2․9-րդ դասարան հանդիպում Microsoft Teems հարթակում ՝ Ինչ գիտեմ իմ օրգանիզմի մասին ։

3․10-րդ դասարան  հանդիպում Microsoft Teems հարթակում ՝ Ծանոթանում են  կենսաբանության ընրության գործնեության սովորողները

4․11-12-րդ դասարանի սովորողները կենսաբանության լաբորատորիայում։

Tuesday, August 18, 2020

Անհատական պլան








09:00-09:30` հավաք Մայր դպրոցում

09:30- 10:00` հավաք մանկավարժական խորհրդով

10:00-12:00`  ներսի բույսերի համալրում , լաբորատորիայի մաքրում

12:00-12:30 ` ընդմիջում

12:30- 14:00` առարկայական ծրագրերի, նախագծերի, անելիքների քննարկում, հրապարակում