Tuesday, February 26, 2019

Գենետիկական երկխոսություն մեր նախնիների հետ

Փետրվարի 28-ին ժամը 15:00 ֆիզիկայի ֆակուլտետի
կոնֆերենց դահլիճում տեղի կունենա ֆակուլտետի և գիտահետազոտական
ինստիտուտի համատեղ հերթական սեմինարը

Թեմա՝ Գենետիկական երկխոսություն մեր նախնիների հետ։
Զեկուցող՝ Լևոն Եպիսկոպոսյան, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային
կենսաբանության ինստիտուտ:
Սեմինարին մասնակցում են Ավագ դպրոցի կենսաբանության ընտրության խմբի սովորողները:Հանդիպման նպատակը

  • ծանոթանալ ներկայացվող նյութին
  • ձեռք բերել համապատասխան գիտելիքներ, տեղեկություններ
Հանդիպման ընթացքը սովորողները պատմում և մեկնաբանում են իրենց բլոգներում:
Մասնակից սովորողները՝
1.Նիկոլյան Գարեգին
2.Խաչատրյան Սվետլանա
3.Հովհաննիսյան Գևորգ
4.Նալբանդյան Էրիկ
5.Մելիքյան Հովհաննես
6.Սահակյան Արփի
7.Գալստյան Էդիտա
8.Բարսեղյան Հայկուհի
9.Ժամհարյան Մանե
10.Հովհաննիսյան Աննա
11.Մարկոսյան Միլենա
12.Խաչատուրովա Ռաիսա
13.Բարսեղյան Ռիմա

Saturday, February 2, 2019

Փետրվարյան նախագծեր

Սերմնացան

Սերմերով սիրինական վարդի բազմացում

Նախագծի մասնակիցներ՝ 8-րդ դասարանի  սովորողներ։


Նախապատրաստական փուլ
·                     համապատասխան հողի ձեռք բերում՝ հողը խառնում ենք ավազի հետ 
·                     սերմերի հավաքում 
·                     խնամքի կազմակերպում՝ խոնավլուսավոր միջավայրի ապահովում
·                     համապատասխան բույսերի տեսակների , խնամքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների հավաքում
Նախագծի ընթացքը
·                      սերմերի տնկում փոքր թաղարների մեջ

Նախագծի արդյունքը
·                     համապատասխան հմտությունների ձեռք բերում
·                     գարնանը արդեն աճած տնկիների տնկումը կրթական պարտեզում 

Sunday, January 20, 2019

Մեզ շրջապատող գիշատիչ բույսերը

Մեզ շրջապատող բույսերը ոչ միայն լինում են անվնաս և գեղեցիկ բույրով, այլ նաև գիշատիչ և հանելուկային։ Մենք կազմում ենք բնության մի մասը և ինչպես մարդիկ այնպես էլ բույսերը չստանալով բավարար խնամք, բարենպաստ պայմաններ ապրելու համար դառնում են գիշատիչ և սկսում են ամեն կերպ գոյատևել։
Այս նախագծի  ընթացքում տարվեցին բազմաթիվ աշխատանքներ, քանի որ կատարում էի թարգամություններ, օգտվում էի տարբեր աղբյուրներից, զարգացնում էի իմ հմտությունները մոնտաժային աշխատանքում։
Այժմ ձեզ կներկայացնեմ մեզ շրջապատող ամենահետաքրքիր և գիշատիչ բույսերից երկուսը
Նյութի հեղինակ՝ Մանե Թոռունյան ։





Sunday, January 13, 2019

Բնագիտատեխնիկական ստուգատես՝ Տեսողություն

Տեսողություն ուսումնական ֆիլմը տրամադրվել էր աստղացուցարանին  ռուսերեն լեզվով: Կենսաբանության ընտրության խմբերի  և 9-րդ դասարանի սովորողները թարգմանեցին այն հայերեն, այժմ աստղացուցարանի այցելուները այն կարող են դիտել նաև հայերեն լեզվով:Թարգմանության ընթացքում սովորողները ձեռք բերեցին մասնագիտական գիտելիքներ՝աչքի կառուցվածքի, տեսողության ձևավորման, պատկերի առաջացման վերաբերյալ, համալրվեց լեզվական գիտելիքների բազան, ինչպես նաև սովորեցին կիրառել տարբեր մոնտաժային  ծրագրեր։
Ձայնագրությունը ՝ Մանե Գևորգյանի և Կայ Խաչատրյանի:





Friday, December 28, 2018

Ճամբարային օրակարգ

01.08.2019-01.11-2019
Երեքաշաբթի(08.01.2019)
1. 9։00-9:30  ընդհանուր պարապմունք
2․ 9։30-10:00  ծանոթացում ճամբարականների հետ, անելիքների քննարկում
3․ 10։10-10:55 երգուսուցում Նելլի Փիլոյանի հետ
4․ 11։05-11։50 մարմարյա սրահի բույսերի խնամք
5․ 11։55-12:30 «Պարի կենսաբանական ազդեցությունը օրգանիզմի վրա» նախագիծ

Չորեքշաբթի(09.01.2019)
1. 9։00- 9:30  ընդհանուր պարապմունք
2.  9։30- 10:00 «Պարի կենսաբանական ազդեցությունը օրգանիզմի վրա» նախագիծ
3․ 10։10-10։55 մարմարյա սրահի բույսերի խնամք
4․ 11։05-11։50 նետաձգություն
5․ 11։55-12:30 ինտելեկտուալ, զվարճալի խաղերի կազմակերպում

Հինգշաբթի(10.01.2019)
1. 9։00-9:30  ընդհանուր պարապմունք
2. 9։30-10։00 մարմարյա սրահի բույսերի խնամք
3. 10:00-14:00 «Ճամփորդություն սահադաշտ»

Ուրբաթ(11.01.2019)
1. 9։00-9:30  ընդհանուր պարապմունք
2. 9։30-10։00 մարմարյա սրահի բույսերի խնամք
3․ 10։10-11:45 ինտելեկտուալ խաղերի կազմակերպում։
11։50 «Էկոլոգիա և թռչուններ նախագիծ»՝ Սիրանուշ Թումանյան հետ

Monday, December 17, 2018

Ուսումնական նյութերի թարգմանություն


Մեր գործընկերները աստղացուցարանի համար տրամադրել են կենսաբանական տարբեր ֆիլմեր 15-30 րոպեանոց տևողությամբ:Ֆիլմերը ռուսերեն և անգլերեն լեզուներով են, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում դրանք դարձնել հայալեզու ՝սովորողի համար ավելի մատչելի դարձնելու նպատակով:

Նախագծի մասնակիցներն են 8 և 11րդ դասարանի սովորողները
Իրականացման ժամկետը 8.01-26.01.18թ

Նպատակը

  • թարգմանության շնորհիվ բարելավել սովորողների մոտ մասնագիտական հմտությունները
  • կազմակերպել ավագ և կրտսեր սովորողների միասնական աշխատանքը
  • ընդլայնել սովորողների բառաֆոնդը

Արդյունքը

  • տեսանյութերի հայալեզու տարբերակի ստեղծում
  • մասնագիտական գիտելիքների, տերմիների յուրացում