Wednesday, January 24, 2024

Ճամբարային երկրորդ շաբաթ

Ճամբարային երկրորդ շաբաթը սկսեցինք սահելով`ցուրտ էր , բայց մեր ջոկատը առանց տրտնջալու քայքով ճամփա ընկավ սահադաշտ։Մեկ ժամը աննկատ անցավ, ճամբարականները վայելում էին սառույցը, փորձում էլ ավելի հմտանալ սահքում։ Տեսանյութը`այստեղ։






Զվարճանքին զուգահեռ շաբաթը շատ ուսումնական էր, ավարտեցինք նախորդ շաբաթվա ընթացքում սկսած փորձերը, ճամբարականները ինքնուրույն կատարեցին մանրադիտակային հետազոտությունները և մեկնաբանեցին ստացված արդյունքները։



Մանրադիտակով առաջին անգամ հետազոտել ենք նաև արյան նմուշներ` ներկված,որտեղ պարզ երևում էին արյան բոլոր երեք ձևավոր տարրերը, նաև չներկված , որը պատրաստեցինք ճամբարականների հետ և անմիջապես ենթարկեցինք մանրադիտակային հետազոտության, չներկված նմեւշում երևում էին միայն էրիթրոցիտները։




Շարունակել ենք սովորող սովորեցնող նախագիծը `միջին դպրոցի ճամբարականների հետ։


No comments:

Post a Comment