Wednesday, June 25, 2025

Հուլիս-օգոստոս ամիսներին նախատեսված անելիքներ

 1․Հետազոտական աշխատանքների թեմաների մշակում

2․2025-2026թթ․ ուսումնական ծրագրերի մշակումներ

3․2025-2026թթ․առաջադրանքներիկազմում և հրապարակում

4․2025-2026թթ․ նախագծերի մշակում և հրապարակում

Friday, June 20, 2025

Արհեստական բանականության գործնական կիրառումը կրթական ոլորտում


Երկօրյա սեմինարը,որը վարում էր Հերմինե Անտոնյանը՝ նվիրված էր արհեստական բանականության (ԱԲ) գործնական կիրառմանը կրթության ոլորտում՝ մասնավորապես՝ ChatGPT հարթակի արդյունավետ օգտագործմանը որպես ուսուցման և նախագծային աշխատանքի օժանդակ գործիք։

 Սեմինարի նպատակները

  • Ներկայացնել ԱԲ-ի հնարավորությունները և սահմանափակումները կրթական միջավայրում

  • Ցուցադրել ChatGPT-ի տարբերակների տարբերությունները՝ անվճար և վճարովի

  • Ուսուցանել, թե ինչպես ձևակերպել արդյունավետ և ճիշտ հարցադրումներ՝ առավելագույն արդյունք ստանալու համար

  • Տալ գործնական օրինակներ ChatGPT-ի օգտագործման՝ ուսումնական նախագծերի, ստեղծագործական աշխատանքի, տեղեկատվական վերլուծության և մեդիաարտադրանքի շրջանակում

Tuesday, June 17, 2025

9-րդ դասարանի առարկայական ծրագիր

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:  

9-րդ դասարանի կենսաբանության դասավանդումը նպատակ ունի սովորողի մոտ ձևավորել հետևյալ կարողությունները՝

8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր

 8-րդ դասարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:  
 Դասընթացի նպատակն է՝
  •  ուսուցանել հմտություններ և կարողություններ մարդու   օրգանիզմի կառուցվածքի ,կեսագործունեության  առանձնահատկությունների մասին
  •  ընդլայնել   առողջ ապրելակերպի,ճիշտ սնմանհիգիենայի հիմնական կանոնների   մասին ինֆորմացիան
  • զարգացնել վնասակար սովորություններից զերծ մնալու և  օրգանների վնասվածքների դեպքում ինքնուրույն կողմնորոշվելու և օգնություն ցույց   տալու կարողություններ և հմտություններ
  • տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները
  • ներկայացնել  տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,

Միջավայրը

  • Անլար ինտերնետ, անհատական նոթբուկ, նեթբուկ
  • Համացանցը ուսումնական գործընթացում
  • Մեդիագրադարան
  • Դասավանդողիի բլոգը

Նախագծային խմբերը մասնակցում են կրթահամալիրի բակերի խնամքին, ծառատունկերին, Աարտես դպրական կենտրում կազմակերպվող միջավայրի խնամքին

Կազմակերպումը

Դասապրոցեսին սովորողները մասնակցում են անհատական նոթբուկ, նեթբուկերով: Ելնելով թեմայի բովանդակությունից` հանձնարարվում է նյութերի մշակում, թարգմանություն, նյութերի հրապարակում ուսումնական բլոգներում, դպրոցի ենթակայքում:

Կապը մյուս առարկաների հետ – ուսումնական նյութեր ստեղծելիս անհրաժեշտություն է առաջանում օգտագործել օտարալեզու գրականություն, դասերի ժամանակ տեսանյութերը հաճախ նույնպես լինում են օտար լեզուներով` ռուսերեն, անգլերեն: Այդ պատճառով կարևորվում և խրախուսվում է օտար լեզուների լավ իմացությունը և օգտագործումը: 

Սովորողներին ուղղված պահանջներ

Կարևոր է՝ ինչպես է շրջակա միջավայրը՝ հանրային այգին, սարալանջը, բակը, դառնում սեբաստացիական հոգատարության, քաղաքացիական կրթության հարթակ, ինչպես են իրենց խնամքի տակ վերցնում կենսամիջավայրը։

Կենսաբանության դասընթացի միջոցով սովորողները կարող են իրենք էլ իրենց ստացած  գիտելիքներ փոխանցել կրտսեր ընկերներին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով։Կարողանան տեսնել, գնահատել, կանխել իրենց շրջապատում տեղի ունեցող բնապահպանական խախտումները, դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն ընտանիքի անդամներին և ընկերներին, ինչն էլ ավելի է նպաստում սովորողի ստացած գիտելիքի ամրապնդմանը։

Գնահատում

Կենսաբանության  ուսուցման ընթացքում սովորողների գիտելիքների և կարողությունների գնահատումն ունի իր յուրահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում սովորողների կողմից կենսաբանական հասկացությունների ողջ համակարգի յուրացմանը ,կազմավորվածության  տարբեր մակարդակների կենսաբանական համակարգերի միջև կապերի և փոխազդեցությունների բացահայտմանը: Գնահատմամբ պարզվում է ուսումնական գործնթացի որակը և ուսուցման արդյունքները: Այն նպաստում է սովորողների ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը: Գնահատմամբ բացահայտվում է սովորողների գիտելիքների մակարդակը ու որակը: Կիրառվում է գնահատման տարբեր միջոցներ. հարցում, թեստ, լաբորատոր աշխատանքի կատարում, մասնակցություն ստուգատեսներին։ Գնահատման ժամանակ հիմնականում հաշվի է առնվում`

  •     Նախագծերի մասնակցությունը, դրանց արդյունքները
  •     Մասնակցությունը լաբորատոր աշխատանքներին
  •     Ստացված գիտելիքների կիրառումը
  •     Նախագծային աշխատանքներ

Հունիս ամսվա հաշվետվություն

 1․Չորրորդ ուսումնական շրջանի ընթացքում համագործակցել եմ Անուշ Ներսիսյանի ջոկատի        հետ,ամփոփումը՝ այստեղ

2․Կազմել եմ բնագիտության 4-րդ մակարդակը

3․Գրախոսել եմ 2 հետազոտական աշխատանք

4․Առավոտյան ընդհանուր պարապմունք 09․06-13․06

5․Հետազոտական աշխատանքի պաշտպանություն  հունիսի 25-ին, Էլեոնոր Պետրոսյան

6․Նոր ուսումնական տարվա  նախագծերի մշակում

7․Հետազոտական աշխատանքների թեմաների ընտրություն

8․Մասնակցել եմ ավարտական քննությունների կազմակերպմանը և կենսաբանության քննության ստուգմնաը։

Monday, June 16, 2025

Հետազոտական աշխատանքի թեմաներ



1․Նյարդային համակարգ և վարք

Նեյրոպլաստիկությունը՝ ինչպես է ուղեղը հարմարվում փոփոխություններին

  • Հետազոտել ուղեղի զարգացման վրա երաժշտության, լեզուների կամ վարժանքների ազդեցությունը։


Անհատական աշխատաժամանակ

 Տես՝ այստեղ։

Wednesday, June 11, 2025

Նախագծեր 2025-2026թթ

 

Նախագծի թեմա

Բակտերիաներ. Կաթնաթթվային բակտերիաների դերը մարդու կյանքում


Նախագծի նպատակ

Սովորողներն ուսումնասիրում են բակտերիաների ընդհանուր բնութագիրը, նրանց դերակատարությունը բնության և մարդու կյանքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կաթնաթթվային բակտերիաներին, որոնք օգտագործվում են սննդի արտադրության և առողջության պահպանման մեջ։

Խնդրահարույց հարց

Ինչո՞ւ են որոշ բակտերիաներ օգտակար, մինչդեռ մյուսները առաջացնում են հիվանդություններ, և ինչ դեր ունեն կաթնաթթվային բակտերիաները մարդու օրգանիզմում ու սննդի մեջ։

Նախնական գիտելիքներ

  • Բակտերիաները միաբջիջ մանրէներ են։

  • Դրանք կարող են ապրել հողում, ջրում, մարդու և կենդանիների օրգանիզմում։

  • Որոշ բակտերիաներ առաջացնում են հիվանդություններ, իսկ որոշները՝ օգտակար են։


Նախագծի ընթացքը

I փուլ – Տեղեկատվության հավաքում

  • Ուսումնասիրել դասագրքից և համացանցից՝

    • Բակտերիաների կառուցվածքը և բազմացումը

    • Կաթնաթթվային բակտերիաների տեսակները (օր.՝ Lactobacillus, Streptococcus thermophilus)

    • Նրանց կիրառությունը կաթնամթերքի արտադրությունում (մածուն, կեֆիր, պանիր)

    • Նրանց ազդեցությունը մարսողական համակարգի վրա

II փուլ – Փորձնական աշխատանք (եթե հնարավոր է)

  • Կատարել փոքր փորձ՝
    Նպատակ: դիտարկել կաթի թթվելու գործընթացը բակտերիաների ազդեցությամբ։
    Գործընթաց:

    1. Տաքացնել կաթը և թողնել տաք տեղում 1–2 օր։

    2. Դիտարկել՝ ինչպես է այն թթվում և խտանում։

    3. Քննարկել՝ ինչպես են կաթնաթթվային բակտերիաները փոխում կաթի բաղադրությունը։

փուլ – Նախագծի ներկայացում

  • Պատրաստել 6–8 սլայդից բաղկացած ներկայացում կամ պաստառ՝ ներառելով.

    • Բակտերիաների կառուցվածքի պարզ գծագիր

    • Օգտակար և վնասակար բակտերիաների օրինակներ

    • Փորձի նկարներ կամ նկարազարդումներ

    • Եզրակացություն՝ “Ինչու են կաթնաթթվային բակտերիաները մեր բարեկամները

Եզրակացություն

Կաթնաթթվային բակտերիաները կարևոր դեր ունեն մարդու առողջության պահպանման, մարսողական համակարգի ճիշտ աշխատանքի և սննդամթերքի պատրաստման մեջ։ Դրանք ցույց են տալիս, որ բոլոր բակտերիաները վնասակար չեն․ որոշները նույնիսկ անփոխարինելի են կյանքի համար։


Թեմա: Մարդու արյան շրջանառության համակարգը


Նպատակը

  1. Բացահայտել մարդու արյան շրջանառության համակարգի կառուցվածքը և գործառույթները։

  2. Ըմբռնել մեծ և փոքր շրջանառության շղթաների տարբերությունները։

  3. Պարզել սրտի և արյունատար անոթների (զարկերակներ, երակներ, մազանոթներ) դերերը։

  4. Զարգացնել կենսաբանության վերաբերյալ հետաքրքրությունը և խմբային համագործակցության կարողությունները։

  5. Իմանալ առողջության պահպանումը՝ սրտանոթային համակարգի առումով։

Monday, June 9, 2025

Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում



Չորրորդ ուսումնական շրջանի ընթացքում աշխատել եմ Անուշ Ներսրսյանի ջոկատի հետ։Առաջին համատեղ գործնեությունը ճամփորդությունն էր դեպի Գեղարոտի ջրվեժ, երրորդ անգամ էի գնում, բայց տպավորությունները, ընթացքը, վայելքը ամեն անգամ նորովին է, ճամբարականները առաջին անգամ էին Գեղարոտում և շատ տպավորված էին, երգեցինք, պարեցինք, վայելեցինք բնությունը, սովորողների պատումները կարող եք կարդալ այստեղ։

Ընթացիք աշխատանքի համար առաջարկել էի երկու նախագիծ՝

1․ Միկրոօրգանիզմների բազմազանությունը

2․Գինին և առողջությունը

Sunday, June 8, 2025

Առավոտյան ընդհանուր պարապմունք 09․06-13․06

 Հունիսի ՝ 10

Ժամ՝ 09։00-09։15
Պատասխանատուներ՝
 Մարիամ Սարդարյան, Էմանուել Ագջոյան, Անուշ Ասատրյան
Վայր՝ Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ Միջին-Ավագ դպրոցների սովորողներ, դասավանդողներ
Տեխնիկական մասի պատասխանատու՝ Էմիլ Զաքարյան
Պարուսույց՝ Համազասպ Ասլանյան
Երգուսույց՝ Մելինե Փարամազյան

Ընդհանուր պարապունքը վարում է՝ Սեդա Ստեփանյանը 11-դասարան