1.Օգտակար վիրուսներ՝մասնակիցներ Ավագ դպրոցի սվորողներ
2․Սովորող սովորեցնող նախագիծ ՝մասնակիցներ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ
3․Միկրոօրգանիզմների բազմազանությունը ՝մասնակիցներ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ։
Պարապմունք 1
ա/ ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
բ/ Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք
Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝-ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից վերը նշված հոդվածները կարդալ-ուսումնասիրելուց հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր /բլոգում/ ներկայացնում է դրա իրականացումը օրենքում /ինչպես է իրականացվում օրենքում կամ գուցե չի՞ իրականացվում, ինչ հակասություններ եք տեսնում, ինչի հետ եք համաձայն, ինչի հետ՝ ոչ, այլ․
Սահմանադրության հոդված 26-ը և երեխաների իրավունքի հոդված 9-ում մանրակրկիտ ներկայացված է, բայց սահմանադրության, երեխայի իրավունքի և իրականության միջև կան կետեր, որոնք հնարավոր չէ վերահսկել ։
Սահմանադրության 26 հոդվածում նշվում է, որ «ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, մարմնական պատիժներն արգելվում են»: Որպես չգործող օրինակ է հենց այս կետը,չեմ կարծում , որ հնարավոր է վերահսկել վերջինիս կիրառումը առավելապես ընտանիքներում, ինչու չէ նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ հաստատություններում։Ընտանիքը լինելով անձնական, նեղ շրջանակ, գրեթե անհնարարին է դարձնում ծնողների վերաբերերմունքի վերահսկում, հաճախ երեխան բռնության է ենթարկվում հենց ծնողի կողմից։Շատ դպրոցներում մինչև այսօր գործում են հանրային պատժի տարբեր ձևեր՝ դասարանից դուրս հրավիրելը, ընկերների ներկայությամբ ոչ պատշած բառապաշարի, վիրավորանքների կիրառումը։Նման խնդիրներ , վստահ եմ ,կան նաև մանկատներում, եթե դպրոցի պարագայում կա ծնող, ով կպաշտպանի երեխայի շահերը , ապա մանկատան սաները զուրկ են նաև այդ լծակից։Մի խոսքով , բազմաթիվ օրինակներ են հանդիպում առօրյայում, որոնց վերահսկումը դեռևս չի իրականացվում։
Պարապմունք 2
Թեման՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենք
ա/ Տեսական մաս․ ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին ՀՀ օրենքին։ Օրենքի հոդված 3-ում սահմանված տերմինները։ Օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները։ Հանրակրթական ծարգրերը, հոդված 7
բ/ Գործնական մաս․ Ընտրում եք հետևյալ թեմաներից մեկը․
1․ Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
2․ Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
3․ Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները․
Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Վերը նշված թեմաներից մեկը ընտրելուց հետո, առանց կարդալու օրենքում թվարկված իրավունքներն ու պարտականությունները, նախ Դուք գրում եք դրանք, հետո ձեր գրածը համեմատում օրենքի համապատասխան հոդվածի հետ /ձեր գրածներից որը կար օրենքում, որը չկար, ինչ կավելացնեիք դուք և ձեր ընդհանուր կարծիքը/
Հոդված 28.Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
Լինելով երկու բևեռներում՝ ծնող և դասավանդող , որոշեցի անդրադառնալ Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները թեմային։ Անձի ձևավորման գործում չեմ կարողանում գնահատել, թե ում դերն է ավելի մեծ, ազդեցիկ ծնողինը թե դասավանողինը։Միանշանակ է , որ հաջողությունը կժպտա համատեղ, ներդաշնակ աշխատանքի իրականացման դեպքում։Անշուշտ ծնողն է սովորողի ղեկը, ցավոք շատ դեպքերում աջակից լինելու, իր սեփական երեխային էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն, ծնողը մեղադրում է դասավանդողին, ուսումնական հաստությանը, ինչու չէ նաև երեխային , բայց ոչ իրեն։Մենք՝ ծնողներս, հաճախ մոռանում ենք , որ երեխան սովորում է ոչ միայն դպրոցում, երեխան սովորում է ամենուր, անընդմեջ , և հաճախ մենք ենք դառնում մեր երեխաների կյանքի գիրքը՝ մեր ամենօրյա արարքներով։
Կցանկանային որ ծնողները նույնքան պահանջատեր լինեն իրենք իրենցից, ինչպես կարողանում են պահանջել դպրոցից, դասավանդողից։
Սովորողի ծնողը իրավունք ունի՝
1 .ընտրել ուսումնական հաստատություն
2. Մասնակցել տվյալ հաստատությունում իրականացվող ուսումնական ծրագրերի, ճամփորդություններին,տեղեկացված լինել մեթոդներին
3.Պաշտպանել երեխայի շահերը
4. Ցանկության, անհրաժեշտության դեպքում ներկա գտնվել դասապրոցեսին (Օրենքում չկա)
5. Անհամաձայնությունների դեպքում բողոքարկելու համապատասխան մարմիններին(Օրենքում չկա)
6 . ուսումնական հաստատությունում գտնվելու ընթացքում երեխայի ֆիզիկական ,բարոյական, նյութական վնասի դեպքում պահանջել փոխհատուցում (Օրենքում չկա)
7․ Մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը ( ավելացում օրենքից)
8․Դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով( ավելացում օրենքից)
Սովորողի ծնողը պարտավոր է՝
1․ Ապահովել անհրաժեշտ պայմաններ․ սովորելու համար
2․ Նպաստել երեխայի ունակությունների, տաղանդի, նախասիրությունների զարգացմանը
3․ Լսել և հաշվի առնել երեխայի կարծիքը
4․Հետևել երեխայի առաջադիմությանը
5․ Վերահսկել երեխայի գործողությունների շրջանակը
6․Սերմանել հայրենասիրություն, հարգատար վերաբերմունք շրջապատի նկատմամբ
8․ Փոխհատուցել երեխայի պատճառած վնասը ուսումնական հաստատությանը
9․ Սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն( ավելացում օրենքից)։
Պարապմունք 3
Թեման՝ Հանրակրթության պետական չափորոշիչ
ա/ Տեսական մաս․
Հանրակրթության պետական չափորոշիչը՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6․
Հանրակրթության պետական չափորոշչի պատմություն։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը․
բ/ Գործնական մաս․ Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Համեմատում եք կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածի հետ, գտնում, ձեր կարծիքով, տարբերություններ և փորձում հիմնավորել:
Կարդալու և համեմատելու ընթացքում ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ առաջինը աչքի է ընկում նախագիծ բառը, որը չի գործածվում ՀՀ օրենքի 6-րդ կետում ։Մեջբերում եմ ՝
6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
5․Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր
Ծրագրերի մշակամն նպատակով ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբում կարծում եմ ճիշտ կլինի ներառել գործող մանկավարժների, ովքեր քաջատեղյակ են դասավանդման ընթացքում առաջացած խնդիրներին, սովորողին հետաքրքրող թեմաներին։
Պարապմունք 4
Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը:
Տեսական մաս Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը
Գործնական մաս: ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, օրենքին, չափորոշիչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։
Կարդացել եմ կրթահամալիրի կանոնադրությունը,չունեմ որևէ առաջարկ։
Պարապմունք 5
Նորմատիվ փաստաթղթերի որոնում
Տեսական մաս՝
ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր Irtek.am Arlis.am։
Պարապմունք 1
«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» դասընթացի արդյունքում առցանց ուսուցման հարթակներից Teams-ում բացեցինք դասարան, ավելացրինք մասնակիցներ, կազմակերպեցինք հանդիպում, անցկացրինք փորձնական դաս և ձայնագրեցինք այն։
1.Համակարգիչը կազմված է ֆիզիկական սարքավորումներից ու ծրագրերից: Սարքավորումներն են համակարգային բլոկը, մոնիտորը, ստեղնաշարը, մալուխները, տվյալների պահեստավորման սկավառակներ, դինամիկներ և տպիչները: Ծրագրային մասը՝ դա օպերացիոն համակագարն ու ծրարգրերն են: Համակարգային բլոկի ներսում տեղակայված են սնուցման բլոկը, կենտրոնական պրոցեսորով \նշակիչ\ պլատան \սալիկը\, տեսաադապտորը, կոշտ սկավառակը, ճկուն սկավառակների շարժաբերները և ներմուծման և ստացման այլ սարքեր: Համակարգչի համակարգային բլոկի իրանները տարբերվում են իրենց արտաքին ձևով ու տեսքով: Առավել տարածված են Mini Tower, Middle Tower, Full Tower իրանները, որոնք իրագործված են տարբեր բարձրությունների ուղղաձիգ կանգնակների տեսքով:
Մայր սալիկ
Մայրական սալիկը համակարգչի հիմնական սալիկն է: Սալիկի վրա կան էլեկտրոնային փոքր սխեմաներ և այլ բաղադրիչներ: Մայրական սալիկը իրար է կապակցում ներածման, արտածման և մշակիչ սարքերը: Մայրական սալիկի մյուս բաղադրիչներն են տեսաքարտը, ձայնաքարտը, ինչպես նաև սխեմաները, որոնք ապահովում են համակարգչի կապը այնպիսի սարքերի հետ, ինչպիսին է տպիչը:
Օպերատիվ հիշողություն
Օպերատիվ հիշողությունը կարճաժամկետ հիշող սարք է: Այն նախատեսված է համակարգչի կողմից տվյալ պահին մշակվող ինֆորմացիայի ու դրան առնչվող տվյալների պահպանման նպատակով: Համակարգիչներում ինֆորմացիայի ժամանակավոր պահպանման համար օգտագործվում է Random-access memory RAM (Օպերատիվ հիշողություն) հատուկ հիշողությունը: Դրա մեջ են գրանցվում տվյալ պահին կատարվող ծրագրերն ու մշակվող տվյալները: Այդ հիշողության պարունակությունը կարող է փոփոխվել ծրագրի կատարման ընթացքում, համակարգիչը անջատելուց հետո այն մաքրվում է:
Կոշտ սկավառակ
Կոշտ սկավառակը համակարգչում ինֆորմացիայի երկարաժամկետ պահպանման հիմնական սարքն է և տեղադրված է համակարգային բլոկում: Կոշտ սկավառակ. մագնիսական սկավառակ, որը սովորաբար հիմնական պահեստավորման սարքն է համակարգիչներում: Այդ սարքը կարող է լինել արտաքին կամ ներքին:Արտաքին կուտակիչներն ունենում են սեփական իրան ու սնուցման սեփական աղբյուր, իսկ ներքինները ամրակցվում են համակարգչի համակարգային բլոկում: Կոշտ սկավառակում է պահանվում համակարգչում առկա բոլոր ծրագրերը, երգերը, նկարները, խաղերը և այլ տեղեկատվություն:
Պրոցեսոր
Մշակիչ, պրոցեսոր (անգլերեն՝ Processor) կամ Կենտրոնական մշակիչ հանգույցը (ԿՄՀ) (անգլերեն՝ Central Processing Unit (CPU)) հանդիսանում է համակարգչի սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Տեխնիկապես այն մանրաշրջույթ է, որը կատարում է համակարգչային ծրագրերը, իրագործելով վայրկյանում միլիոնավոր և միլիարդավոր հրահանգեր:Մշակիչները տարբերվում են ըստ տակտային հաճախականության, որից մասնավորապես կախված է համակարգչի արագությունը:
Տեսաքարտ և ձայնային քարտ
Ընդլայնման քարտը սալիկ է, որը կարող է ամրացվել մայրական սալիկին՝ համակարգչում տեսաձայնային հատկությունների նման հատկություններ ավելացնելու համար: Ընդլայնման քարտը կա՛մ բարձրացնում է համակարգչի արդյունավետությունը, կա՛մ բարելավում դրա հատկությունները: Ընդլայնման քարտերն այլ կերպ անվանում են ընդլայնման սալիկներ:
2.Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք
Պերիֆերային սարքավորումները այն լրացուցիչ սարավորումներն են, որոնք միացվում են համակարգչին:
Ստեղնաշար,մկնիկ,ծրիչ,խոսափող,թվային ֆոտոխցիկ,տեսախցիկ,դինամիկ,էկրան,ականջակալ,կրիչ,տպիչ և այլն:
3.Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում)
Մուտքի սարքավորումներ,ելքի սարքավորումներ.մուտքի և ելքի սարքավորումներ
Մուտքի սարքավորումներ
Բոլոր այն սարքաորումները, որոնք ինֆորմացիա են մուտք անում համակարգիչ կոչվում են մուտքի սարքավորումներ։
Ելքի սարքավորումներ
Բոլոր այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են հանում համակարգիչից կոչվում են ելքի սարքավորումներ։
Ելքի և մուտքի սարքավորումներ
Բոլոր այն սարքավորումները ,որոնք կարողանում են միաժամանակ ինֆորմացիա մցնել ու հանել համակարգիչից
4.Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը
5.Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ
Համակարգչի մեջ մենք օգտագործում ենք 3տիպի ընդլայնումներ ՝ թղթապանակ/ folder/ ֆայլ,/ նկար word doc, excell, ձայնագրություննե, պիտակ/ shortcut/-իրական թղթապանակ , ֆայլ, ծրագիր չէ, դրանք ցույց են տալիս դեպի տվյալ ֆայլ,ծրագիր թղթապանակ տանող կարճ ճանապարհը:
Պարապմունք 3
Առցանց ուսումնական նյութեր, անհրաժեշտ ծրագրեր
Բլոգային աշխատանք․
Պարապմունք 4
Բլոգային աշխատանք
Կիբերանվտանգությունը լայն հասկացություն է, որը անվտանգության տարբեր միջոցներ ու մոտեցումներ է ենթադրում: Միջազգային Հեռահաղորդակցությունների Միության սահմանման համաձայն, կիբերանվտանգությունը ենթադրում է.
Խոսքը ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կիբերտարածության պաշտպանության մասին է, որը կարող է վնասել փոխկապակցված ցանցերն ու տեղեկատվական ենթակառուցվածքները: