Sunday, December 27, 2020

Անհատական աշխատաժամանակ

 1.ընդհանուր պարապմունք

 2.բույսերի խնամք` բույսերի կենտրոնացում մեկ տարածքում

 3.կաբինետի մաքրում , դասավորում

 4.մատենավարություն, բլոգների ստուգում

 5.լրացուցիչ կրթության պարապմունք 

 6.մասնակցություն առցանց ժողովներին



Sunday, December 20, 2020

Ճամբարային նախագծեր




Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում իրականացնելու ենք թարգմանչական տարբեր նախագծեր,փորձեր։ Նախագծի արդյունքում ստացված ուսումնական նյութերը  կներկայացվեն նաև թարգմանչական ստուգատեսին:

Նախագծերն են ՝

1․Միկրոօրգանիզմների բազմազանությունը

2․Սովորող սովորեցնող նախագիծ

3․Կաթնամթերքներում բնակվող բակտերիաները՝ փորձեր փոքրիկների համար։

Thursday, December 17, 2020

Սովորող սովորեցնող նախագիծ




Սենյակային բույսերի բազմացման մեթոդների փոխանցում 
Արևելյան դպրոց։
Նախագծի իրականացման օրը՝ 
Նախագծի մասնակիցներ՝ 11-րդ դասարանի կենսաբանության ըմտրության խմբի սովորողներ։


Նախապատրաստական փուլ
·                     համապատասխան հողի ձեռք բերում՝ հողը խառնում ենք ավազի հետ 
·                     կտրոնների տնկում
·                     խնամքի կազմակերպում՝ խոնավլուսավոր միջավայրի ապահովում
·                     համապատասխան բույսերի տեսակների , խնամքի վերաբերյալ  անհրաժեշտ տեղեկությունների հավաքում
Նախագծի ընթացքը
·                     Այցելություն Արևելյան  դպրոցշրջայցի կազմակերպում
·                     դպրոցի բույսերից կտրոնների պատրաստում
·                     բույսերի մասին համապատասխան տեղեկության տրամադրում
·                     կտրոնների տնկում փոքր թաղարների մեջ

Նախագծի արդյունքը
·                     համապատասխան հմտությունների ձեռք բերում
·                     բույսերի բազմացում 
կանաչ անկյունների  ավելացում

Monday, November 23, 2020

Դեկտեմբերյան նախագծեր

 



  1. 8-րդ դասարան Մածնի մեջ պարունակվող բակտերիաների հետազոտում լաբորատորիայում 

    Փորձի ընթացքը այստեղ։

  2. Բույսերի խնամք`մարմարյա սրահում

  3.12-րդ դասարան  լաբորատոր աշխատանք

  4․10-11-րդ դասարաններ լաբորատոր աշխատանք։

   

Sunday, November 1, 2020

Ուսումնական աշուն

 



Աշխատանք ֆիզիկական միջավայրում`2,   5,6.11.2020

1. 12-րդ դասարան  լաբորատոր աշխատանք

   8-րդ դասարան նախագծեր նյարդային համակարգի առեղծվածը

2. Բույսերի խնամք`մարմարյա սրահում

 3. Մասնկացություն կազմակերպվող  

    սեմինարներին

4. Բլոգների ուսումնասիրում ,   մատենավարություն

5. Լրացուցիչ կրթության ժամանակացույց`

1.երեքշաբթի,հինգշաբթի_ ժամը`14։30

2.շաբաթ_ ժամը`12։00։



Saturday, October 31, 2020

Նոյեմբերի 9_20


1.Մածնի մեջ պարունակվող բակտերիաների հետազոտում լաբորատորիայում 

Փորձի ընթացքը այստեղ։

2.Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:
Լրացուցիչ աշխատանք:
Գտնել տեղեկություններ նյարդային հիվանդությունների վերաբերյալ, որոնք են  դրանց առաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները,պատրաստել  ուսումնական  նյութ:



Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:
Լրացուցիչ աշխատանք:
1․Գտնել հետաքրքիր տեղեկություններ գլխուղեղի ֆունկցիանների, հնարավորությունների մասին:
2․Վերցնել հարցազրույց ծնողներից, բարեկամներից ։


Ամիլազային ակտիվության որոշումը

12-րդ դասարանի սովորողների համատեղ լաբորատոր փորձ ֆիզիկական միջավայրում

Հաանդիպման օրը՝ 04․11․20թ, ժամը 11-ին
Հանդիպման մասնակիցներ 12-րդ դասարանի սովորողներ

Մանրէային ամիլազներ

ամիլազները օսլան ու գլիկոգենը ճեղքող ֆերմենտներ են, որոնց կարելի է դասակարգել երկու` էնդո- և էկզոամիլազներ խմբի: Էնդոամիլազներից α-ամիլազը (1,4-α-D-գլյուկանգլյուկանահիդրոլազ կամ գլիկոգենազ) ճեղքում է օսլան` հիդրոլիզելով ամիլոզում և ամիլոպեկտինում առկա 1,4-α-կապերը: Օսլայի հիդրոլիզը ուղեկցվում է ցածրամոլեկուլային օլիգոշաքարների, α-դեքստրինների, մալտոզի և գլյուկոզի առաջացմամբ: Էկզոամիլազներից β-ամիլազը (1,4-α-D- գլյուկանմալտահիդրոլազ) օսլայի հիդրոլիզն իրականացնում է շըղթայի ծայրից` ճեղքելով յուրաքանչյուր երկրորդ 1,4-α-կապերը, որի արդյունքում առաջանում են մալտոզ և β-դեքստրիններ:

α-ամիլազը, ի տարբերություն β-ամիլազի, ջերմակայուն ֆերմենտ է և իր ակտիվությունը երկար ժամանակ պահպանում է 70°C ջերմաստիճանում, բայց զգայուն է թթվային pH-ի նկատմամբ և pH 3.3 արժեքում արագ կորցնում է ակտիվությունը:
Ամիլազների ակտիվ արտադրիչներ են բորբոսասնկերը (Aspergillus) և բակտերիաները 
(Bacillus):



Փորձի ընթացքի համար անհրաժեշտ նյութերը և պարագաները: Հետազոտվող մանրէային մաքուր կուլտուրա, օսլա, (NH4)2SO4, K2HPO4, MgSO47H2O, NaCl, CaCO3, ագար-ագար, թորած ջուր, չափանոթ, չափանշմամբ բաժակներ, լաբորատոր կշեռք, մագնիսական խառնիչ, Պետրիի թասեր, մանրէաբանական օղակ, սպիրտայրոց, բամբակյա անձեռոցիկ, ավտոկլավ, ջերմապահարան, մանրէազերծող լուծույթ:
Աշխատանքի ընթացքը: Պատրաստել ամիլազային ակտիվության որոշման համար համապատասխան սննդամիջավայր հետևյալ բաղադրությամբ (գ/լ). օսլա 10, (NH4)2SO2, K2HPO1, MgSO47H2O 1, NaCl 1, CaCO3, ագար-ագար 20, pH 7.4: Սննդամիջավայրը մանրէազերծել ավտոկլավացմամբ (1 ամճ պայմաններում 20 րոպե): Տաք սննդամիջավայրը լցնել մանրէազերծված Պետրիի թասերի մեջ, թողնել մինչև պնդանալը և չորացնել մակերեսը: Ուսումնասիրվող մանրէային կուլտուրաները բծերով ցանել սննդամիջավայրի մակերեսին: Աճեցնել մանրէների աճի համար օպտիմալ ջերմաստիճանային պայմաններում 1-7 օր:
Օսլայի հիդրոլիզը հայտնաբերելու համար աճած կուլտուրայով սննդամիջավայրի մակերեսը մշակել 3-5 մլ Լյուգոլի լուծույթով: Ամիլազային ակտիվության մասին վկայում է մանրէի աճի շուրջ թափանցիկ գոտիների առաջացումը, մինչդեռ Պետրիի թասի մակերեսը ամբողջությամբ ներկվում է կապույտ գույնի (նկար 115): Քանոնով չափել յուրաքանչյուր կուլտուրայի շուրջ առաջացած թափանցիկ գոտու մեծությունը: Ստացված արդյունքները, սննդամիջավայրի բաղադրությունը, պատրաստման եղանակը, մանրէազերծման պայմանակարգը և աճեցման պայմանները գրանցել