Saturday, March 2, 2024

Փետրվար ամսվա հաշվետվություն

 1. հետազոտական աշխատանքների պաշտպանության նախապատրաստում `2 սովորող կպաշտպանեն ապրիլ ամսին

1. Մանե Մկրտչյան , գրախոս` Սիրանուշ Մանուկյան ,184 դպրոցի կենսաբանության դասավանդող

2. Միքայելա Մարաշելյան, գրախոս ` Արև Միքաելյան, 184 դպրոցի կենսաբանության դասավանդող

3. կենսաբանության ընտրության խմբի սովորողների հետ միասին թարգմանել ենք 2 փորձ, որոնց իրականացումն ու լուսաբանումը կլինի մեկ- երկու շաբաթից։


Friday, March 1, 2024

Ձոն նախագիծ




Ձոն նախագծի շրջանակում ուսումնասիրում ենք յուրահատուկ , գեղեցիկ բույսի` խոլորձի կառուցվածքը և խնամքը ։

Նախագծի մասնակիցներ`Միջին և Ավագ դպրոցի սովորողներ

Նախագլի ընթացքը

  • Փնտրել տեղեկություններ խոլորձի կառուցվածքի վերաբերյա
  • Խոլորձի արմատները կանաչ գույն ունեն, ի՞նչ նշանակություն ունի դա բույսի համար
  • Ինչպիսի տարրաներում են այն տնկում
  • Որքան տարատեսակներ կան
  • Ինչ ծագում ունի
Նախագծի արդյունք
  • Պատրաստած նյութերը տեղադրվում են բլոգներում , ենթակայքերում
  • Սովորողները ցանկության դեպքում ձեռք են բերում խոլորձներ, նվիրում և օգնում այն խնամել։

Tuesday, January 30, 2024

Ձմեռ պապ 2024






«Ձմեռ պապ - 2024»  ին  ներկայացնում եմ ձմեռային ճամբարի ընթացքում բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում իրականացրած    «Գիտահետազոտական հաստատություններում կատարվող փորձերը կրթահամալիրում»  նախագիծը,որի նորարարությունը  գիտահետազոտական հաստատություններում կատարվող փորձերի մեխանիզի ներդրումն է  ավագ դպրոցի սովորողի ուսումնական գործունեության մեջ։

Sunday, January 28, 2024

Գիտահետազոտական հաստատություններում կատարվող փորձերը կրթահամալիրում




Կրթահամալիրում  բնագիտական առարկաների ուսուցումը հիմնաված է փորձերի իրականացման, տեսածը հասկանալու , ստացած արդյունքը մեկնաբանելու վրա.  փորձնականից անցում կատարելով տեսականին։Փորձարարական նախագծերի փաթեթը նոր փորձերով համալրելու  նպատակով մշակել եմ հետևյալ ուղղությունները`

Նշված աշխատանքները կատարել ենք փուլ առ փուլ` ավագ դպրոցի տարատարիք սովորողների հետ։
Նախագիծը երկարաժամկետ է, կատարվող փորձերի իրականցումը, մշակումը և սպասվող արդյունքների ստացումը ամիսների աշխատանք է, որին կարող եք ծանոթանալ 
հետևել  նյութերով` 
Ստացած գիտելիքները և հմտությունները  սովորողներին փոխանցելու և կիրառելու համար  առավել համապատասխան ժամանակահատված  , քան բագիտատեխնիկական ստուգատեսն է հնարավոր չէր գտնել, ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`
Ներկայացված նախագծերի նորարարությունը  գիտահետազոտական հաստատություններում կատարվող փորձերի մեխանիզի ներդրումն է  ավագ դպրոցի սովորողի ուսումնական գործունեության մեջ։ 
Նախագծերը կրելու են շարունակական բնույթ`
  • կատարելու ենք ամենատարբեր առարկաներից նմուշառումներ
  • աճած մանրէների ուսումնասիրություններ
  •  համեմատելու  թե որ առարկաներն են առավել շատ մանրէակիր
  •  սովորող սովորեցնող նախագծով շարունակելու ենք կրտսեր սովորողներին սովորեցնել օգտվել մանրադիտակից, կատարել չոր նմուշմերի մանրադիտարկում։
Գիտական հաստատությունների հետ համագործակցակին նախագծերը նույնպես կլինեն շարունակական , որի արդյունքում սովորողները ձեռք կբերեն անհատական փորձեր կատարելու հմտություններ, որը կարող է նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը։


Ճամբարային հաշվետվություն

Ճամբարային ամիսը սպասվածից առավել ուսումնական էր և հետաքրքիր, մեր ջոկատը փորձեց ակտիվ մասնակցել ընթացող ստուգատեսներին։

Բնագիտատեխնիկական ստուգատես

Ցանկանում եմ նշել, որ բնագիտատեխնիկական ստուգատեսին ներկայացել ենք հիմնականում նոր, ոչ դասագրքային փորձերով, որոնց մի մասը սովորողները թարգմանել են համացանցից  և կատարել` մեկնաբանելով ստացված արդյունքները և նշել ձեռք բերած հմտությունները։

1. Շրջապատի մանրէներ , ախտահանիչ նյութերի ազդեցությունը վերջիններիս վրա լուսաբանումը` Վահան Սարգսյանի։

2. Արյան ձևավոր տարրեր, մանրադիտակային հետազոտություն,  լուսաբանումը ` Աստղիկ Հայրիյանի

3.Սովորող սովորեցնող նախագիծ միջին դպրոցի ճամբարականների հետ , լուսաբանումը Զարինե Փանյանի։

4. Նախակենդանիների մանրադիտակային հետազոտություններ և մանրէների կեսամիջավայրերի պատրաստում , լուսաբանումը` Աստղիկ Հայրիյանի։

5. Ուսումնական ճամփորդություն ԵՊՀ գենետիկայի ֆակուլտետ սովորողները ծանոթացան գենետիկայի արդի խնդիրներին, ամբիոնում իրականցվող հետազոտություններին, պատերացում կազմեցին, թե որն է  գենետիկայի դերը ժամանակակից բժշկության մեջ։






Ստուգատեսին ներկայացրել եմ նաև թարգմանություն`« Հեքիաթ վանական Մենդելի մասին»

Ազագրական փառատոն

  1. Վահան Սարգսյան` Լավաշ
  2. Նարե Խաչատրյան` Հարիսա 
  3. Աստղիկ Հայրիյան`Մեքսիկական խոհանոց
Որպես ազգագրական փառատոնի եզրափակիչ բաղադրիչ այցելեցինք ԵՊՀ Պատմության թանգարան, որտեղ  սովորողները ծանոթացան համալսարանի ստեղծման պատմությանը, իմացան ովքեր են եղել  առաջին դասախոսները, տեսան տարբեր ժամանակահատվածներում հայտնաբերված իրեր,  խոնոցու  նախատիպ հանդիսացող կուժերը ։








Ձմեռային մարզական ստուգատես` նյութի հղումը այստեղ։

Համեղ  խոհանոց լուսաբանումը` Վահան Սարգսյանի։

Հետազոտական աշխատանքների ընթացքը`

Գրիգորի Ստեփանյան, Նանե Մոմչյան գրեթե պատրաստ են կարծում եմ փետրվարի երկրոդ կեսին կպաշտպանեն։
Մանե Մկրտչյան, Միքաելա Մարաշելյան, Նարեկ Հարությունյան, Անիտա Գրիգորյան աշխատանքի հիմնական մասը արված է։


Wednesday, January 24, 2024

Ճամբարային երկրորդ շաբաթ

Ճամբարային երկրորդ շաբաթը սկսեցինք սահելով`ցուրտ էր , բայց մեր ջոկատը առանց տրտնջալու քայքով ճամփա ընկավ սահադաշտ։Մեկ ժամը աննկատ անցավ, ճամբարականները վայելում էին սառույցը, փորձում էլ ավելի հմտանալ սահքում։ Տեսանյութը`այստեղ։






Զվարճանքին զուգահեռ շաբաթը շատ ուսումնական էր, ավարտեցինք նախորդ շաբաթվա ընթացքում սկսած փորձերը, ճամբարականները ինքնուրույն կատարեցին մանրադիտակային հետազոտությունները և մեկնաբանեցին ստացված արդյունքները։



Մանրադիտակով առաջին անգամ հետազոտել ենք նաև արյան նմուշներ` ներկված,որտեղ պարզ երևում էին արյան բոլոր երեք ձևավոր տարրերը, նաև չներկված , որը պատրաստեցինք ճամբարականների հետ և անմիջապես ենթարկեցինք մանրադիտակային հետազոտության, չներկված նմեւշում երևում էին միայն էրիթրոցիտները։




Շարունակել ենք սովորող սովորեցնող նախագիծը `միջին դպրոցի ճամբարականների հետ։


Tuesday, January 23, 2024

Գիտական հաստատությունները որպես ուսումնական հարթակ

Համագործակցային նախագիծ ԵՊՀ կենսաբանության  գենետիկայի լաբորատորիայի հետ։Փորձերը իրականացվելու են կենսաբանության ֆակուլտետում։

Նախագծի օր`26.01.2024թ

Նախագծի ժամը`13.00

Նախագծի մասնակիցներ`ավագ դպրոցի սովորողներ։

Նախագծի նպատակն է

  • Սովորողների մոտ զարգացնել փորձարարական հմտություններ
  • Անհատական փորձերի կազմակերպումն ու իրականացում
  • Ձեռք բերած հմտությունների կիրառումը ուսուցման պրոցեսում
Նախածի ընթացքը
  • Նախագծին կարող են մասնակցել 10 սովորող` յուրաքանչյուր խմբում հինգ հոգի
  • Փորձերի ընթացքը լուսաբանվելու է սովորողների բլոգներում և ենթակայոերում։
Մասնակիցներ`
1. Ստեփանյան Գրիգոր 9-րդ դասարան
2. Դադյան Կարինե 9-րդ դասարան
3. Հայրիյան Աստղիկ 19-րդ դասարան
4. Մոսաելյան Մարիա 9-րդ դասարան
5. Սարգսյան Վահան 9-րդ դասարան
6. Խաչատրյան Նարե 9-րդ դասարան
7. Մկրտչյան Մանե 11-րդ դասարան
8. Մարաշլյան Միքաելա 11-րդ դասարան
9. Հարոթյույան Նինա 11-րդ դասարան
10. Մուրադյան Նարե 11-րդ դասարան